Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 232, Աջարիայում՝ 603, իսկ Իմերեթիում՝ 619 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 232, Աջարիայում՝ 603, իսկ Իմերեթիում՝ 619 դեպք

Վերջին 24 ժամվա տվյալներով Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 504 նոր դեպք,- այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող օպերատիվ շտաբի ղեկավար Ալեքսանդրե Խոջևանիշվիլին՝ կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:

Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալներին և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացված միջոցառումների մասին:

«Այսօրվա դրությամբ 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի նոր հաստատված 3 504 դեպք: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը, որոնք հայտնաբերվել են երկրում մինչ օրս առաջին վարակի պահից, կազմում է 76 658:

Մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա ապաքինվող մարդկանց աճի առումով: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 163 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 58 674-ի:

Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 33 մարդ, այդ թվում՝ 10-ը՝ Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում, մեկը՝ Քվեմո Քարթլիում, 2-ը՝ Շիդա Քարթլիում և մեկը՝ Կախեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր 669 մահվան դեպք:

Այսօր արձանագրված 3 504 դեպքերից ըստ մայրաքաղաքի և մարզերի ցուցանիշները հետևյալն են. Թբիլիսիում հայտնաբերվել է 1 232 դեպք, Աջարիայում՝ 603, Իմերեթիում՝ 619, Քվեմո Քարթլիում՝ 122, Շիդա Քարթլիում՝ 140, Գուրիայում՝ 94, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 397 դեպք, Կախեթիում՝ 102, Մցխեթա-Մթիանեթիում՝ 97, Սամցխե-Ջավախեթիում՝ 76, Ռաչա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 22:

Այս փուլում կա 17 289 ակտիվ վարակված դեպք: 5 355 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում, 2 541-ը՝ Թբիլիսիում, 890-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 749 ծանր հիվանդ, այդ թվում՝ 375-ը Թբիլիսիում և 121-ը՝ Աջարիայում, 162-ը՝ Իմերեթիում: Նրանցից 340-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, ներառյալ Թբիլիսիում՝ 168, Աջարիայում ՝ 88, Իմերեթիում՝ 30: Կովիդ-հյուրանոցում է 3 361 մարդ, այդ թվում՝ 1 551-ը ՝ Աջարիայում 1 239-ը՝ Թբիլիսիում, իսկ 282-ը՝ Իմերեթիում: Բնակարանային բուժում է ստանում 8 573 անձ:

Մենք կարանտինի տարածքում ունենք 2 425 մարդ, այդ թվում՝ 418-ը Թբիլիսիում, 1 309-ը՝ Աջարիայում և 32-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ, հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում 14 897 մարդ տեղափոխվել է սահմանից:

Այսօրվա դրությամբ 43 263 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 6 671-ը՝ Թբիլիսիում, 18 460-ը՝ Աջարիայում, 4921-ը՝ Իմերեթիում», – հայտարարել է Ալեքսանդրե Խոջևանիշվիլին: