Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է ՝ 1 202, Աջարիայում՝ 469, Իմերեթիում՝ 302 դեպք
Կորոնավիրուսի նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է ՝ 1 202, Աջարիայում՝ 469, Իմերեթիում՝ 302 դեպք

Կորոնավիրուսի 3 117 նոր դեպքերից Թբիլիսիում արձանագրվել է 1 202, Աջարիայում՝ 469, Իմերեթիում 302 դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության գրասենյակում կայացած ճեպազրույցի ժամանակ:

Ճեպազրույցի ժամանակ նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության և վերջին 24 ժամում կառավարության կողմից իրականացրած միջոցառումների մասին:

«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 3 117 նոր դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում «կովիդ 19»-ի գրանցված դեպքերը կազմում են 85 952: Ինչ վերաբերում է ապաքինվածների տեսանկյունից դրական դինամիկային, ինչպես վերջին օրերին այնպես էլ այսօր, ապաքինվածների քանակը գերազանցում է նոր հաստատված դեպքերի քանակին: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 638 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 68 929,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, վերջին 24 ժամում մահացել է 45 պացիենտ, այդ թվում 18-ը՝ Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում, երկուսը՝ Շիդա քարթլիում, 5-ը՝ Քվեմո Քարթլիում, մեկը՝ Կախեթիում, մեկը ՝ Սամզխե Ջավախեթիում:

«2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր ընդհանուր առմամբ մահացել է 778 մարդ:

Այսօր արձանագրված 3 117 դեպքից, մայրաքաղաքում և տարածաշրջանների համաձայն ցուցանիշները հետևյալն են՝ Թբիլիսիում արձանագրվել է 1 202 դեպք, Աջարիայում՝469, Իմերեթիում՝ 302, Քվեմո Քարթլիում՝ 259, Շիդա Քարթլիում՝ 173, Գուրիայում՝ 61, Սամեգրելոյում Զեմո Սվանեթիում՝ 355, Կախեթիում՝ 117, Մցխեթա-Մտիանեթիում՝ 86, Սամցխե-Ջավախեթիում՝ 65, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 28»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Նրա խոսքով, երկրում կա 16 219 ակտիվ դեպք:

«Հիվանդանոցներում բուժվում է 5 662 մարդ, այդ թվում `2 630-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 911-ը` Աջարիայում, 1 142-ը՝ Իմերեթիում:

ՈՒնենք 740 ծանր հիվանդ, այդ թվում` 378-ը Թբիլիսիում, 137-ը Աջարիայում, 115-ը՝ Իմերեթիում: Այստեղից 332-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `132-ը Թբիլիսիում, 117-ը՝ Աջարիայում, 24-ը՝ Իմերեթիում: 3 351 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 607-ը ՝ Աջարիայում, 1 239-ը ՝ Թբիլիսիում, 222-ը՝ Իմերեթիում:

Տանը բուժվում է 7 206 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 2 797 մարդ, այդ թվում 424-ը՝ Թբիլիսիում, 1 610-ը՝ Աջարիայում, 32-ը՝ Իմերեթիում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 16-ը ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 15 831 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 52 103 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 14 881 մարդ, Աջարիայում 16 724, Իմերեթիում 5 387»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն