Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը հաստատվել է Քութաիսիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից մեկը հաստատվել է Քութաիսիում

Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուս է ախտորոշվել 61-ամյա կնոջ:

Պացիենտը կլինիկային է դիմել ինքնակամ: Կլինիկայի գլխավոր բժիշկ Թեյմուրազ Նադիրաձեի փոխանցմամբ, պացիենտը Քութաիսիի բնակիչ է: Նրա մեկնաբանմամբ, վարակման սկզբնաղբյուրը հայտնի չէ:

Պացիենտի առողջական վիճակը միջին ծանրության է:

Բացի այդ, Քութաիսիի ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել մեկ ապաքինված պացիենտ և այս պահի դրությամբ բժշկական հաստատությունում բուժումը շարունակում է կորոնավիրուսի երեք վարակակիր:

Վրաստանում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: