Վրաստանում այսօր հաստատված կորոնավիրուսի 3504 դեպքերից 89-ն արձանագրվել է Գուրիայում:
Հիվանդությունների վերահսկման հանրային առողջության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի փոխանցմամբ, վարակվածները տարբեր մասնագիտությունների մարդիկ են: Այդ թվում կան երեխաներ:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն և պարզվում է շփման շրջանակը: Կորոնավարակակիրների թիվը, հնարավոր է, ավելանա, քանի որ կասկածելի ախտանշաններով պացիենտների «ՊՇՌ» հետազոտությունները շարունակվում են»-. հայտարարում են Հիվանդությունների վերահսկման հանրային առողջության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնում: