Կորոնավիրուսի նոր դեպքերից 78-ը արձանագրվել է Թբիլիսիում, 20-ը՝ Իմերեթիում, 14-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 78-ը արձանագրվել է Թբիլիսիում, 20-ը՝ Իմերեթիում, 14-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 10 678 թեստ, այստեղից 5 456-ը՝ հակագենի արագ թեստով և 5 222-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,25%, վերջին 14 օրը – 1,65%, վերջին 7 օրը – 1,25%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 271 872 դեպք: Ապաքինվել է ևս 276 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 081:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 553 անձ:
Այսօր արձանագրված վարակման 133 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 78 դեպք, Աջարիայում՝ 3, Իմերեթիում 20, Քվեմո Քարթլիում՝ 1, Շիդա Քարթլիում՝ 8, Գուրիայում՝ 3, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 14, Կախեթիում՝ 2, Մցխեթա-Մթիանեթիում՝ 1, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում երկրում կա 2 212 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 426 մարդ, այդ թվում՝ 709-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 160-ը՝ Աջարիայում, 241-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 249 ծանր հիվանդ, այդ թվում՝ 106-ը Թբիլիսիում, 23-ը՝ Աջարիայում, 64-ը՝ Իմերեթիում: Այստեղից 87-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 61-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 636 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 316 մարդ, այդ թվում 188-ը՝ Թբիլիսիում, 24-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 444 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 997 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 689 մարդ, Աջարիայում՝ 425, Իմերեթիում՝ 694»,- նշված է տեղեկության մեջ: