Կորոնավիրուսի նոր դեպքերից 712-ը արձանագրվել է Թբիլիսիում, 545-ը՝ Աջարիայում, 305-ը՝ Իմերեթիում
Այսօր հայտնաբերված 1824 դեպքերից 712 նոր դեպք է հայտնաբերվել Թբիլիսիում, Աջարիայում ՝ 545, Իմերեթիում՝ 305, Քվեմո Քարթլիում՝ 48, Շիդա Քարթլիում՝ 56, Գուրիայում ՝ 24, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 63, Կախեթի – 23, Մցխեթա-Մթիանեթի – 22, Սամցխե-Ջավախեթի՝ 22, Ռաչա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի՝ չորս, – այս մասին կառավարության վարչությունում անցկացված ճեպազրույցի ընթացքում հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան:
Ինչպես նշել է Բերդիա Սիճինավան, վարակման ակտիվ դեպքերի թիվն այս փուլում կազմում է 19 231:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վարակի 1824 նոր դեպք: Ընդհանուր ցուցանիշը կազմում է 32127: Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 1 262 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվն ավելացել է՝ հասնելով 12 632-ի: Ցավոք, վերջին 24 ժամվա ընթացքում մենք ունենք 23 զոհ, այդ թվում՝ 9-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 2-ը՝ Իմերեթիում, 2-ը՝ Շիդա Քարթլիում և 2-ը՝ Մցխեթա-Մտիանեթիում: 2020 թվականի փետրվարի 26-ից ի վեր մենք ունենք ընդհանուր առմամբ 238 մահ:
Հիվանդանոցներում բուժվում է 3847 մարդ, այդ թվում՝ 1958-ը Թբիլիսիի հիվանդանոցներում և 654-ը՝ Աջարիայում: Ծանր պացիենտ՝ 482, այդ թվում՝ Թբիլիսիում 238, Աջարիայում՝ 76: Այստեղից արհեստական շնչառության սարքին միացված է 105 մարդ, այդ թվում՝ Թբիլիսիում – 61, Աջարիայում – 23: 2338 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցում, այդ թվում ՝ 1186 Աջարիայում, իսկ Թբիլիսիում՝ 786; 13 146-ն ստանում է բնակարանային բուժում: Կարանտինային տարածքում ունենք 3757 մարդ, այդ թվում՝ 752-ը Թբիլիսիում, 1926-ը` Աջարիայում: Հոկտեմբերի 6-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, սահմանից տեղափոխվել է 8918 մարդ: Ներկայումս 28 067 մարդ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, որից 3224-ը՝ Թբիլիսիում, 11 017-ը ՝ Աջարիայում, 4195-ը՝ Իմերեթիում», – նշել է Բերդիա Սիճինավան: