Կորոնավիրուսի նոր դեպքերից 64-ը արձանագրվել է Թբիլիսիում, 27-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Կախեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 64-ը արձանագրվել է Թբիլիսիում, 27-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Կախեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 7 823 թեստ, այստեղից 3 613-ը՝ հակագենի արագ թեստով և 4 210-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,88%, վերջին 14 օրը – 1,54%, վերջին 7 օրը – 1,67%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 998 դեպք: Ապաքինվել է ևս 193 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 886:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 591 անձ:
Այսօր արձանագրված վարակման 147 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 64 դեպք, Աջարիայում՝ 4, Իմերեթիում 27, Քվեմո Քարթլիում՝ 4, Շիդա Քարթլիում՝ 7, Գուրիայում՝ 10, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 9, Կախեթիում՝ 118, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում կա 2 495 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 421 մարդ, այդ թվում՝ 697-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 163-ը՝ Աջարիայում, 275-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 278 ծանր հիվանդ, այդ թվում՝ 110-ը Թբիլիսիում, 26-ը՝ Աջարիայում, 84-ը՝ Իմերեթիում: Այստեղից 77-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 47-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 949 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 257 մարդ, այդ թվում 148-ը՝ Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 560 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 535 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 245 մարդ, Աջարիայում՝ 505, Իմերեթիում՝ 738»,- նշված է տեղեկության մեջ: