Կորոնավիրուսի նոր դեպքերից 5 646-ը արձանագրվել է Թբիլիսիում, 1 136-ը՝ Աջարիայում, 1 074-ը՝ Իմերեթիում
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 9 696 դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 5 646 դեպք, Աջարիայում՝ 1 136, Իմերեթիում՝ 1 074, Քվեմո Քարթլիում՝ 386, Շիդա Քարթլիում՝ 311, Գուրիայում՝ 182, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 362, Կախեթիում՝ 287, Մցխեթա-Մթիանեթիում՝ 140, Սամցխե-Ջավախեթիում՝ 160, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 12:
Այս փուլում երկրում կա 74 683 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 4 557 մարդ, այդ թվում՝ 1 973-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 625-ը՝ Աջարիայում, 1 407-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 660 ծանր հիվանդ, այդ թվում՝ 657-ը Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, 851-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ծանր է 999 պացիենտի վիճակը, այդ թվում 425-ը Թբիլիսիում, 137-ը Աջարիայում, 245-ը Իմերեթիում: Այստեղից 281-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 154-ը Թբիլիսիում, 53-ը՝ Աջարիայում, 23՝-ը Իմերեթիում: 1 981 մարդ գտնվում է կլինիկական հիվանդանոցներում, այստեղից 1 122-ը՝ Թբիլիսիում, 672-ը Աջարիայում: Տանը բուժվում է 68 145 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 39 մարդ: Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի հունվարի 22-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 299 մարդ: