Կորոնավիրուսի նոր դեպքերից 463-ը արձանագրվել է Թբիլիսիում, 96-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 88-ը՝ Իմերեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 463-ը արձանագրվել է Թբիլիսիում, 96-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 88-ը՝ Իմերեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 463-ը արձանագրվել է Թբիլիսիում, 96-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 88-ը՝ Իմերեթիում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 592 թեստ, այստեղից 18 536-ը՝ հակագենի արագ թեստով և 6 056-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 3,65%, վերջին 14 օրը – 1,94%, վերջին 7 օրը – 2,32%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 284 958 դեպք: Ապաքինվել է ևս 196 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 275 220:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 832 անձ:

Այսօր արձանագրված վարակման 897 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 463 դեպք, Աջարիայում՝ 83, Իմերեթիում 88, Քվեմո Քարթլիում՝ 41, Շիդա Քարթլիում՝ 32, Գուրիայում՝ 31, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 96, Կախեթիում՝ 19, Մցխեթա-Մթիանեթիում՝ 24, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 19:

Այս փուլում երկրում կա 5 880 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 892 մարդ, այդ թվում՝ 911-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 286-ը՝ Աջարիայում, 293-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 357 ծանր հիվանդ, այդ թվում՝ 171-ը Թբիլիսիում, 44-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 62-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 39-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 8՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 3 719 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 191 մարդ, այդ թվում 92-ը՝ Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 017 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 9 857 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 4 213 մարդ, Աջարիայում՝ 1 291, Իմերեթիում՝ 018»,- նշված է տեղեկության մեջ: