Կորոնավիրուսի նոր դեպքերից 445-ն արձանագրվել է Թբիլիսիում, 437-ն՝ Աջարիայում, 388-ը՝ Իմերեթիում
Վրաստանի կառավարության վարչության ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլու հայտարարությամբ, այսօր հաստատված 1709 դեպքից 445-ն արձանագրվել է Թբիլիսիում, 437-ն՝ Աջարիայում, 388-ը՝ Իմերեթիում:
Մնացած դեպքերն այլ շրջաններով բաշխվում են հետևյալ կերպ.
«Թբիլիսիում հայտնաբերվել է 445 դեպք, Աջարիայում՝ 437, Իմերեթիում՝ 388, Քվեմո Քարթլիում՝ 32, Շիդա Քարթլիում՝ 125, Գուրիայում՝ 35, Սամեգրելոյում և Զեմո Սվանեթիում՝ 351 դեպք, Կախեթիում`40, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե-Ջավախեթիում`44, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում` 0:
Այսօրվա դրությամբ վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է 1709 նոր հաստատված դեպք: Վարակման առաջին դեպքից ի վեր երկրում արձանագրված կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 35567 է:
Ինչպես նշվել է երեկվա ճեպազրույցում, մենք լավատեսական սպասումներ ունեինք վերականգնված մարդկանց աճի տեսանկյունից, և այս առումով մենք շարունակում ենք պահպանել դրական դինամիկա: Մասնավորապես, վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 2075 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 16904-ի»,- հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին:
Նրա փոխանցմամբ, ակտիվ դեպքերը կազմում է 18 364:
«Հիվանդանոցներում բուժվում է 4 209 հիվանդ, այդ թվում՝ 2 106-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 696-ը՝ Աջարիայում: Մենք ունենք 511 ծանր հիվանդ, այդ թվում՝ 255-ը Թբիլիսիում և 78-ը՝ Աջարիայում: Նրանցից 128-ը միացված է արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 70-ը Թբիլիսիում և 29-ը՝ Աջարիայում: Կովիդ-հյուրանոցում գտնվում է 2 346 մարդ, այդ թվում` 826-ը Աջարիայում և 1234-ը`Թբիլիսիում: Կլինիկական կառավարման նոր մոդելի համաձայն՝ բնակարանային բուժում է ստանում 11 809 մարդ: Կարանտինային տարածքում ունենք 3 324 մարդ, այդ թվում 683-ը Թբիլիսիում և 1 649-ը՝ Աջարիայում: Հոկտեմբերի 6-ից 28-ն ընկած ժամանակահատվածում սահմանից տեղափոխվել է 9728 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է 29 074 մարդ, որոնցից 3764-ը՝ Թբիլիսիում, 11190-ը ՝ Աջարիայում և 4 024-ը՝ Իմերեթիում, – հայտարարել է Նաթիա Մեզվրիշվիլին: