Կորոնավիրուսի նոր դեպքերից 44-ն արձանագրվել է Փոթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 44-ն արձանագրվել է Փոթիում

Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 44 նոր դեպք: «ՊՇՌ» հետազոտության համար լաբորատորիա էր ուղարկվել 417 անձի կենսաբանական նմուշ:

Հանրային առողջաոահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեի հայտարարությամբ, շփման շրջանակը պարզելու նպատակով համաճարակաբաններն անցկացնում են հետազոտություններ:

«Փոթիում այսօր արձանագրվել է կորոնավիրուսի ամենաբարձր ցուցանիշը՝ 44 նոր դեպք: Վարակակիրների մեծ մասը կարի ֆաբրիկայի աշխատակից է: Հնարավոր է, թիվն ավելանա, քանի որ վերջնական հտազոտությունը դեռևս ավարտված չէ»,- հայտարարում են հանրային առողջապահության կենտրոնում: