Միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավայի տեղեկությամբ, կորոնավիրուսի 1 194 նոր դեպքերից 425-ը արձանագրվել է Թբիլիսիում, 193-ը Աջարիայում, իսկ 372-ը Իմերեթիում:
Մնացած դեպքերը բախշվում են այլ շրջանների վրա:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում ունենք 1 194 նոր դեպք, իսկ երկրի մասշտաբով ընդհանուր առմամբ վարակը հաստատվել է 19 857 անձի մոտ: Վերջին 24 ժամում ապաքինվել է 328 պացիենտ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 8 666: Այսօր արձանագրված 1 194 դեպքից Թբիլիսիում ունենք 425, Աջարիայում 193, Իմերեթիում 372: Գուրիայում արձանագրվել է 21 դեպք, Սամեգրելո Զեմո Սվանեթիում 27, Քվեմո Քարթլիում 53, Շիդա Քարթլիում 64, Մցխեթա Մթիանեթիում 18, Կախեթիում երեք, Ռաճա Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում 9, Սամցխե Ջավախեթիում 9»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: