Փոթիում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Փոթիի Հանրային առողջապահության կենտրոնի փոխանցմամբ, նրանցից մեկը բացահայտվել է պլանային հետազոտության ժամանակ, երեքը կապված է Բաթումիի հետ: Վարակակիրները նույն ընտանիքի անդամներ են:
«Ընթանում է համաճարակային հետազոտություն, պարզվում է շփման շրջանակը և անցկացվում են ախտահանման աշխատանքներ:
Այս պահի դրությամբ, Փոթիում իրավիճակը վերահսկվում է և կայուն է»,- հայտարարել է Հանրային առողջապահության կենտրոնի տնօրեն Նանա Մխեիձեն: