Գուրիայում 4-ով ավելացել է կորոնավիրուսի վարակակիրների թիվը և կազմել 48:
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի Գուրիայի ներկայացուցչության ղեկավար Արչիլ Մժավիայի փոխանցմամբ, Գուրիայում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք:
«Բոլոր պացիենտները տեղափոխվել են կլինիկա: Մեր համաճարակաբանները շարունակում են զննել և պարզել շփման շրջանակը: Շարունակվում է «PCR» հետազոտությունը»,- հայտարարել է Արչիլ Մժավիան: