Կորոնավիրուսի նոր դեպքերից 331-ը արձանագրվել է Թբիլիսիում, 56-ը՝ Իմերեթիում, 51-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 331-ը արձանագրվել է Թբիլիսիում, 56-ը՝ Իմերեթիում, 51-ը՝ Աջարիայում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 29 729 թեստ, այստեղից 16 531-ը՝ հակագենի արագ թեստով և 13 198-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 1,95%, վերջին 14 օրը – 1,81%, վերջին 7 օրը – 1,85%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 283 369 դեպք: Ապաքինվել է ևս 215 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 274 145:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 804 անձ:
Այսօր արձանագրված վարակման 580 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 331 դեպք, Աջարիայում՝ 51, Իմերեթիում 56, Քվեմո Քարթլիում՝ 22, Շիդա Քարթլիում՝ 26, Գուրիայում՝ 17, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 50, Կախեթիում՝ 10, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 10:
Այս փուլում երկրում կա 5 394 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 758 մարդ, այդ թվում՝ 824-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 239-ը՝ Աջարիայում, 292-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 337 ծանր հիվանդ, այդ թվում՝ 142-ը Թբիլիսիում, 36-ը՝ Աջարիայում, 81-ը՝ Իմերեթիում: Այստեղից 68-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 46-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 5՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 3 405 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 250 մարդ, այդ թվում 109-ը՝ Թբիլիսիում, 11-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 2-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 950 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 8 857 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 907 մարդ, Աջարիայում՝ 1 190, Իմերեթիում՝ 935»,- նշված է տեղեկության մեջ: