Կորոնավիրուսի նոր դեպքերից 321-ը արձանագրվել է Թբիլիսիում, 80-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 57-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 321-ը արձանագրվել է Թբիլիսիում, 80-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 57-ը՝ Աջարիայում:
«Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 9 750 թեստ, այստեղից 5 650-ը՝ հակագենի արագ թեստով և 4 100-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 5,93%, վերջին 14 օրը –3,06%, վերջին 7 օրը –3,58%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 295 936 դեպք: Ապաքինվել է ևս 659 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 281 574: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 949 անձ: Երկրում պատվաստվել է 30 209 անձ, օրական պատվաստվել է 1 025 մարդ:
Այսօր արձանագրված վարակման 578 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 321 դեպք, Աջարիայում՝ 57, Իմերեթիում 35, Քվեմո Քարթլիում՝ 20, Շիդա Քարթլիում՝ 7, Գուրիայում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 80, Կախեթիում՝ 23, Մցխեթա-Մթիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 9, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 0:
Այս փուլում երկրում կա 10 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 3 174 մարդ, այդ թվում՝ 1 720-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 413-ը՝ Աջարիայում, 377-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 563 ծանր հիվանդ, այդ թվում՝ 292-ը Թբիլիսիում, 75-ը՝ Աջարիայում, 76-ը՝ Իմերեթիում: Այստեղից 89-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 66-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 8՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 6 776 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 277 մարդ:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 456 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 16 260 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 8 577 մարդ, Աջարիայում՝ 2 098, Իմերեթիում՝ 1 189»,- նշված է տեղեկության մեջ: