Կորոնավիրուսի նոր դեպքերից 319-ը արձանագրվել է Թբիլիսիում, 58-ը՝ Իմերեթիում, 61-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 319-ը արձանագրվել է Թբիլիսիում, 58-ը՝ Իմերեթիում, 61-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 319-ը արձանագրվել է Թբիլիսիում, 58-ը՝ Իմերեթիում, 61-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 31 947 թեստ, այստեղից 20 364-ը՝ հակագենի արագ թեստով և 11 583-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 1,93%, վերջին 14 օրը – 1,74%, վերջին 7 օրը – 1,61%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 281 761 դեպք: Ապաքինվել է ևս 268 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 273 167:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 778 անձ:

Այսօր արձանագրված վարակման 616 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 319 դեպք, Աջարիայում՝ 50, Իմերեթիում 58, Քվեմո Քարթլիում՝ 17, Շիդա Քարթլիում՝ 35, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 61, Կախեթիում՝ 25, Մցխեթա-Մթիանեթիում՝ 20, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 15:

Այս փուլում երկրում կա 4 790 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 674 մարդ, այդ թվում՝ 792-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 221-ը՝ Աջարիայում, 277-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 331 ծանր հիվանդ, այդ թվում՝ 146-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 65-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 44-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 7՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 855 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 270 մարդ, այդ թվում 159-ը՝ Թբիլիսիում, 16-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 905 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 8 165 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 598 մարդ, Աջարիայում՝ 1 095, Իմերեթիում՝ 1079»,- նշված է տեղեկության մեջ: