Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 119-ը՝ Իմերեթիում, 79-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 119-ը՝ Իմերեթիում, 79-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 285-ը արձանագրվել է Թբիլիսիում, 119-ը՝ Իմերեթիում, 79-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին կառավարության վարչակազմում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործառնական շտաբի պետի տեղակալ, Բերդիա Սիճինավան:

Նա խոսել է «կովիդ 19»-ի կապակցությամբ այսօրվա դրությամբ գոյություն ունեցող վիճակագրական տվյալների մասին:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 19 311  հետազոտություն, այդ թվում ՝ 11 681-ը հակագենի թեստով, իսկ 7 630-ը՝ PCR թեստով:

Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 669 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի տարածումից առ այսօր, արձանագրվել է վարակման 256 956դեպք:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 637 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 247 096:

Ցավոք, վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան 21 նոր դեպք: Համավարակի տարածումից առ այսօր, վարակից ընդհանուր առմամբ մահացել է 3 148 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 742 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 285 դեպք, Աջարիայում՝ 40, Իմերեթիում՝ 119, Քվեմո Քարթլիում՝ 23, Շիդա Քարթլիում՝ 23, Գուրիայում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 79, Կախեթիում՝ 49, Մցխեթա-Մտիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 10, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1:

Այս փուլում ունենք վարակման 6 686 ակտիվ դեպք, որտեղից. Հիվանդանոցներում բուժվում է 2 731 մարդ, այդ թվում `1 375-ը Թբիլիսիի հիվանդանոցներում, 195-ը` Աջարիայում, 512-ը՝ Իմերեթիում: Այս փուլում ունենք 610 ծանր հիվանդ, այդ թվում` 289-ը Թբիլիսիում, 47-ը Աջարիայում, 146-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 167-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում `126-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 17-ը՝ Իմերեթիում: 322 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 184-ը ՝ Թբիլիսիում, 97-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 3 633 մարդ բուժվում է տնային պայմաններում:

Կարանտինային գոտիներում տեղավորված է 521 մարդ, այդ թվում 220-ը՝ Թբիլիսիում, 104-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 146 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 17 108 մարդ, այդ թվում 10 924 անձ՝ Թբիլիսիում, 831-ը՝ Աջարիայում, 1 498-ը՝ Իմերեթիում»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան:

Թողնել մեկնաբանություն