Կորոնավիրուսի նոր դեպքերից 281-ը արձանագրվել է Թբիլիսիում, 78-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 45-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 281-ը արձանագրվել է Թբիլիսիում, 78-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում, 45-ը՝ Աջարիայում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 281-ը արձանագրվել է Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում, 78-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 646 թեստ, այստեղից 14 659-ը՝ հակագենի արագ թեստով և 9 987-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 2,15%, վերջին 14 օրը – 1,8%, վերջին 7 օրը – 1,73%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 282 789 դեպք: Ապաքինվել է ևս 326 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 273 930:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 798 անձ:

Այսօր արձանագրված վարակման 529 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 281 դեպք, Աջարիայում՝ 45, Իմերեթիում 34, Քվեմո Քարթլիում՝ 21, Շիդա Քարթլիում՝ 30, Գուրիայում՝ 23, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 78, Կախեթիում՝ 2, Մցխեթա-Մթիանեթիում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:

Այս փուլում երկրում կա 5 035 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 756 մարդ, այդ թվում՝ 820-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 241-ը՝ Աջարիայում, 287-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 338 ծանր հիվանդ, այդ թվում՝ 139-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 79-ը՝ Իմերեթիում: Այստեղից 67-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 43-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 4՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 3 047 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 231 մարդ, այդ թվում 109-ը՝ Թբիլիսիում, 10-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 942 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 8 710 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 813 մարդ, Աջարիայում՝ 1 122, Իմերեթիում՝ 928»,- նշված է տեղեկության մեջ: