Կորոնավիրուսի նոր դեպքերից 265-ը արձանագրվել է Թբիլիսիում, 84-ը՝ Իմերեթիում, 42-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 265-ը արձանագրվել է Թբիլիսիում, 84-ը՝ Իմերեթիում, 42-ը՝ Աջարիայում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 20 903 թեստ, այստեղից 14 296-ը՝ հակագենի արագ թեստով և 6 607-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,53%, վերջին 14 օրը – 1,61%, վերջին 7 օրը – 1,82%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 278 178 դեպք: Ապաքինվել է ևս 299 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 270 668:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 714 անձ:
Այսօր արձանագրված վարակման 528 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 265 դեպք, Աջարիայում՝ 42, Իմերեթիում 84, Քվեմո Քարթլիում՝ 31, Շիդա Քարթլիում՝ 20, Գուրիայում՝ 19, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 26, Կախեթիում՝ 17, Մցխեթա-Մթիանեթիում՝ 13, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9:
Այս փուլում երկրում կա 3 770 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 467 մարդ, այդ թվում՝ 728-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 155-ը՝ Աջարիայում, 276-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 299 ծանր հիվանդ, այդ թվում՝ 139-ը Թբիլիսիում, 24-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 80-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 51-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 12՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 124 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 203 մարդ, այդ թվում 88-ը՝ Թբիլիսիում, 15-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 22-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 794 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 660 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 211 մարդ, Աջարիայում՝ 636, Իմերեթիում՝ 935»,- նշված է տեղեկության մեջ: