Կորոնավիրուսի նոր դեպքերից 256-ը արձանագրվել է Թբիլիսիում, 69-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 256-ը արձանագրվել է Թբիլիսիում, 69-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 256-ը արձանագրվել է Թբիլիսիում, 69-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 35 560 թեստ, այստեղից 24 791-ը՝ հակագենի արագ թեստով և 11 769-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 1,34%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,77%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 936 դեպք: Ապաքինվել է ևս 219 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 804 :

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 746 անձ:

Այսօր արձանագրված վարակման 490 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 256 դեպք, Աջարիայում՝ 36, Իմերեթիում 69, Քվեմո Քարթլիում՝ 22, Շիդա Քարթլիում՝ 26, Գուրիայում՝ 6, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 41, Կախեթիում՝ 20, Մցխեթա-Մթիանեթիում՝ 7, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:

Այս փուլում երկրում կա 4 360 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 589 մարդ, այդ թվում՝ 800-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 178-ը՝ Աջարիայում, 285-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 313 ծանր հիվանդ, այդ թվում՝ 148-ը Թբիլիսիում, 30-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 71-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 49-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 5՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 579 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 301 մարդ, այդ թվում 152-ը՝ Թբիլիսիում, 15-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 26-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 845 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 448 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 353 մարդ, Աջարիայում՝ 878, Իմերեթիում՝ 956»,- նշված է տեղեկության մեջ: