Կորոնավիրուսի նոր դեպքերից 240-ը արձանագրվել է Թբիլիսիում, 76-ը՝ Աջարիայում, 66-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 240-ը արձանագրվել է Թբիլիսիում, 76-ը՝ Աջարիայում, 66-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 25 751 թեստ, այստեղից 15 769-ը՝ հակագենի արագ թեստով և 9 982-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,96%, վերջին 14 օրը – 2,16%, վերջին 7 օրը – 2,49%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 287 689 դեպք: Ապաքինվել է ևս 285 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 276 711:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 869 անձ:
Այսօր արձանագրված վարակման 506 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 240 դեպք, Աջարիայում՝ 76, Իմերեթիում 43, Քվեմո Քարթլիում՝ 33, Շիդա Քարթլիում՝ 13, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 66, Կախեթիում՝ 13, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում երկրում կա 7 083 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 190 մարդ, այդ թվում՝ 1 074-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 331-ը՝ Աջարիայում, 334-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 370 ծանր հիվանդ, այդ թվում՝ 186-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Այստեղից 76-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 48-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 9՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 4 592 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 198 մարդ:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 141 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 900 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 5 581 մարդ, Աջարիայում՝ 1 865, Իմերեթիում՝ 967»,- նշված է տեղեկության մեջ: