Կորոնավիրուսի նոր դեպքերից 230-ը արձանագրվել է Թբիլիսիում, 48-ը՝ Իմերեթիում, 23-ը՝ Քվեմո Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 230-ը արձանագրվել է Թբիլիսիում, 48-ը՝ Իմերեթիում, 23-ը՝ Քվեմո Քարթլիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 25 638 թեստ, այստեղից 15 093-ը՝ հակագենի արագ թեստով և 10 545-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,56%, վերջին 14 օրը – 1,58%, վերջին 7 օրը – 1,92%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 027 դեպք: Ապաքինվել է ևս 356 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 278:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 732 անձ:
Այսօր արձանագրված վարակման 399 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 230 դեպք, Աջարիայում՝ 22, Իմերեթիում 48, Քվեմո Քարթլիում՝ 23, Շիդա Քարթլիում՝ 17, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 20, Կախեթիում՝ 14, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 3, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9:
Այս փուլում երկրում կա 3 991 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 515 մարդ, այդ թվում՝ 770-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 168-ը՝ Աջարիայում, 276-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 302 ծանր հիվանդ, այդ թվում՝ 137-ը Թբիլիսիում, 27-ը՝ Աջարիայում, 68-ը՝ Իմերեթիում: Այստեղից 86-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 60-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 7՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 281 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 262 մարդ, այդ թվում 156-ը՝ Թբիլիսիում, 91-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 24-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 829 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 784 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 229 մարդ, Աջարիայում՝ 736, Իմերեթիում՝ 891»,- նշված է տեղեկության մեջ: