Կորոնավիրուսի նոր դեպքերից 2253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 1160-ը՝ Իմերեթում և 539-ը՝ Կախեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 2253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 1160-ը՝ Իմերեթում և 539-ը՝ Կախեթիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 2253-ը արձանագրվել է Թբիլիսիում, 1160-ը՝ Իմերեթում և 539-ը՝ Կախեթիում,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 6 021 նոր դեպք: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 52 033 թեստ, այստեղից 38 545-ը՝ հակագենի արագ թեստով և 13 488-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. օրական – 11,57%, վերջին 14 օրը –9,78%, վերջին 7 օրը – 10,46%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 761 067 դեպք: Ապաքինվել է ևս 3 792 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 696 921:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 75 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 10 584 անձ:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 6 021 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 2 253 դեպք, Աջարիայում՝ 203, Իմերեթիում 1 160, Քվեմո Քարթլիում՝ 357, Շիդա Քարթլիում՝ 511, Գուրիայում՝ 133, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 442, Կախեթիում՝ 539, Մցխեթա-Մթիանեթիում՝ 197, Սամցխե-Ջավախեթիում՝ 137, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 89:

Այս փուլում երկրում կա 10 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 53 536 մարդ, այստեղից 6 808 մարդ բուժում է ստանում հիվանդանոցում, այդ թվում՝ 2 664-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 575-ը՝ Աջարիայում, 1 429-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 699 ծանր հիվանդ, այդ թվում՝ 663-ը Թբիլիսիում, 124-ը՝ Աջարիայում, 516-ը՝ Իմերեթիում: Այստեղից 359-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 203-ը Թբիլիսիում, 39-ը՝ Աջարիայում, 30՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 45 428 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 54 մարդ:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 8-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 270 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 48 287 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։