Կորոնավիրուսի նոր դեպքերից 216-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Աջարիայում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 216-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Աջարիայում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 169 թեստ, այստեղից 13 915-ը՝ հակագենի արագ թեստով և 9 254-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,82%, վերջին 14 օրը – 1,52%, վերջին 7 օրը – 1,49%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 277 218 դեպք: Ապաքինվել է ևս 158 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 784:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 691 անձ:
Այսօր արձանագրված վարակման 422 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 216 դեպք, Աջարիայում՝ 29, Իմերեթիում 71, Քվեմո Քարթլիում՝ 22, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիայում՝ 20, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 22, Կախեթիում՝ 10, Մցխեթա-Մթիանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 5:
Այս փուլում երկրում կա 3 717 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 423 մարդ, այդ թվում՝ 730-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 137-ը՝ Աջարիայում, 273-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 276 ծանր հիվանդ, այդ թվում՝ 129-ը Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում, 73-ը՝ Իմերեթիում: Այստեղից 83-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 52-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 126 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 235 մարդ, այդ թվում 84-ը՝ Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 19-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 727 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 498 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 201 մարդ, Աջարիայում՝ 548, Իմերեթիում՝ 897»,- նշված է տեղեկության մեջ: