Կորոնավիրուսի նոր դեպքերից 213-ը արձանագրվել է Թբիլիսիում, 61-ը՝ Իմերեթիում, 39-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Stopcov.ge-ում հրապարակված տեղեկության համաձայն, այսօրվա տվյալներով, անցկացվել է 19 051 թեստ, արձանագրվել է 443 նոր դեպք, ապաքինվել է 461 անձ: Դրականության օրական ցուցանիշը կազմում է 2.33 տոկոս:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 051 թեստ, այստեղից 11 825-ը՝ հակագենի արագ թեստով և 7 226-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,33%, վերջին 14 օրը – 2,36 %, վերջին 7 օրը – 2,36%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 438 դեպք: Ապաքինվել է ևս 461 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 257:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 463 անձ:
Այսօր արձանագրված վարակման 443 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 213 դեպք, Աջարիայում՝ 15, Իմերեթիում 61, Քվեմո Քարթլիում՝ 12, Շիդա Քարթլիում՝ 37, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 39, Կախեթիում՝ 24, Մցխեթա-Մթիանեթիում՝ 9, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:
Այս փուլում երկրում կա 2 692 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 600 մարդ, այդ թվում՝ 748-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 175-ը՝ Աջարիայում, 323-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 302 ծանր հիվանդ, այդ թվում՝ 104-ը Թբիլիսիում, 33-ը՝ Աջարիայում, 99-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 103-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 68-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 899 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 307 մարդ, այդ թվում 105-ը՝ Թբիլիսիում, 91-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 23-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 107 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 8 025 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 4 152 մարդ, Աջարիայում՝ 440, Իմերեթիում՝ 763»,- նշված է տեղեկության մեջ: