Կորոնավիրուսի նոր դեպքերից 203-ը արձանագրվել է Թբիլիսիում, 64-ը՝ Իմերեթիում, 27-ը՝ Քվեմո Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 203-ը արձանագրվել է Թբիլիսիում, 64-ը՝ Իմերեթիում, 27-ը՝ Քվեմո Քարթլիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 29 341 թեստ, այստեղից 18 964-ը՝ հակագենի արագ թեստով և 10 377-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. Օրական 1,43%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,89%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 279 446 դեպք: Ապաքինվել է ևս 307 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 271 585:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 738 անձ:
Այսօր արձանագրված վարակման 419 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 203 դեպք, Աջարիայում՝ 26, Իմերեթիում 64, Քվեմո Քարթլիում՝ 27, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիայում՝ 16, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 18, Կախեթիում՝ 9, Մցխեթա-Մթիանեթիում՝ 13, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 17:
Այս փուլում երկրում կա 4 097 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 563 մարդ, այդ թվում՝ 800-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 177-ը՝ Աջարիայում, 282-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 304 ծանր հիվանդ, այդ թվում՝ 143-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում, 67-ը՝ Իմերեթիում: Այստեղից 80-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 56-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 5՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 2 342 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 271 մարդ, այդ թվում 148-ը՝ Թբիլիսիում, 15-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 838 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 128 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 3 387 մարդ, Աջարիայում՝ 784, Իմերեթիում՝ 953»,- նշված է տեղեկության մեջ: