Կորոնավիրուսի նոր դեպքերից 201-ը արձանագրվել է Թբիլիսիում, 101-ը՝ Իմերեթիում, 42-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 201-ը արձանագրվել է Թբիլիսիում, 101-ը՝ Իմերեթիում, 42-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 27 187 թեստ, այստեղից 18 381-ը՝ հակագենի արագ թեստով և 8 806-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,97 %, վերջին 14 օրը – 3,2 %, վերջին 7 օրը – 2,75 %:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 265 200 դեպք: Ապաքինվել է ևս 757 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 257 441:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 343 անձ:
Այսօր արձանագրված վարակման 535 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 201 դեպք, Աջարիայում՝ 28, Իմերեթիում 101, Քվեմո Քարթլիում՝ 36, Շիդա Քարթլիում՝ 40, Գուրիայում՝ 32, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 42, Կախեթիում՝ 36, Մցխեթա-Մթիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 6, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս փուլում երկրում կա 4 390 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 004 մարդ, այդ թվում՝ 891-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 165-ը՝ Աջարիայում, 456-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 429 ծանր հիվանդ, այդ թվում՝ 170-ը Թբիլիսիում, 41-ը՝ Աջարիայում, 125-ը՝ Իմերեթիում: Այստեղից 110-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 73-ը Թբիլիսիում, 6-ը՝ Աջարիայում, 13-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 2 109 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 226 մարդ, այդ թվում 108-ը՝ Թբիլիսիում, 52-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 12-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 776 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 11 782 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 421 մարդ, Աջարիայում՝ 665, Իմերեթիում՝ 1 330»,- նշված է տեղեկության մեջ: