Կորոնավիրուսի նոր դեպքերից 1959-ն արձանագրվել է Թբիլիսիում, 980-ը՝ Իմերեթիում, 483-ը՝ Աջարիայում
Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 5 068 նոր դեպքից 1959-ը արձանագրվել է Թբիլիսիում, 980-ը՝ Իմերեթիում, 483-ը՝ Աջարիայում,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նրա խոսքով, այս պահի դրությամբ Վրաստանում կա կորոնավիրուսի 24 349 ակտիվ դեեպք, այդ թվում՝ 1 070 պացիենտի առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Այսօր արձանագրված վարակման 5 068 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 959 դեպք, Աջարիայում՝ 483, Իմերեթիում 980, Քվեմո Քարթլիում՝ 296, Շիդա Քարթլիում՝ 222, Գուրիայում՝ 122, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 408, Կախեթիում՝ 335, Մցխեթա-Մթիանեթիում՝ 130, Սամցխե-Ջավախեթիում՝ 114, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 19:
Այս փուլում երկրում կա 24 349 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 671 մարդ, այդ թվում՝ 2 925-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 025-ը՝ Աջարիայում, 1 267-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 070 ծանր հիվանդ, այդ թվում՝ 491-ը Թբիլիսիում, 155-ը՝ Աջարիայում, 247-ը՝ Իմերեթիում: Այստեղից 476-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 214-ը Թբիլիսիում, 117-ը՝ Աջարիայում, 45-ը՝ Իմերեթիում:
3 899 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 277-ը՝ Թբիլիսիում, 2 022-ը՝ Աջարիայում, 343-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 13 779 մարդ: Կարանտինային գոտիներում ունենք 1 241 մարդ, այդ թվում 365-ը՝ Թբիլիսիում, 448-ը՝ Աջարիայում, 28-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից դեկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 19 803 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 51 262 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 437 մարդ, Աջարիայում՝ 12 071, Իմերեթիում՝ 4 605»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: