Կորոնավիրուսի նոր դեպքերից 192-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 25-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 192-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 25-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 022 թեստ, այստեղից 13 350-ը՝ հակագենի արագ թեստով և 8 672-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,77%, վերջին 14 օրը – 1,62%, վերջին 7 օրը – 1,31%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 262 դեպք: Ապաքինվել է ևս 172 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 563:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 553 անձ:
Այսօր արձանագրված վարակման 390 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 192 դեպք, Աջարիայում՝ 18, Իմերեթիում 71, Քվեմո Քարթլիում՝ 15, Շիդա Քարթլիում՝ 33, Գուրիայում՝ 25, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 12, Կախեթիում՝ 16, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 0, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում երկրում կա 2 420 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 379 մարդ, այդ թվում՝ 673-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 160-ը՝ Աջարիայում, 230-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 264 ծանր հիվանդ, այդ թվում՝ 104-ը Թբիլիսիում, 28-ը՝ Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում: Այստեղից 81-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 54-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 10-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 887 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 300 մարդ, այդ թվում 162-ը՝ Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 483 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 781 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 546 մարդ, Աջարիայում՝ 449, Իմերեթիում՝ 691»,- նշված է տեղեկության մեջ: