Կորոնավիրուսի նոր դեպքերից 191-ը արձանագրվել է Թբիլիսիում, 90-ը՝ Իմերեթիում, իսկ 44-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 191-ը արձանագրվել է Թբիլիսիում, 90-ը՝ Իմերեթիում, իսկ 44-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում,- այս մասին նշված է Վրաստանի կառավարության վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նրանց տեղեկությամբ, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով կատարվել է 12 700, արդյունքում արձանագրվել է վարակման 479 նոր դեպք, ապաքինվել է 491 պացիենտ:
Ինտենսիվ փորձարկման շրջանակներում, վերջին 24 ժամում երկրի մասշտաբով կատարվել է 12 700 հետազոտություն, այդ թվում ՝ 7 777-ը հակագենի թեստով, իսկ 4 923-ը՝ PCR թեստով:
«Իրականացրած թեստավորման արդյունքում, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 479 նոր դեպք, իսկ երկրում «կովիդ 19»-ի համավարակի տարածումից առ այսօր, արձանագրված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 258 111:
Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 491 անձ, ընդհանուր առմամբ ապաքինվածների թիվը կազմում է 249 028:
Այսօր երկրում արձանագրված վարակման 479 նոր դեպքից. Թբիլիսիում արձանագրվել է 191 դեպք, Աջարիայում՝ 25, Իմերեթիում՝ 90, Քվեմո Քարթլիում՝ 27, Շիդա Քարթլիում՝ 28, Գուրիայում՝ 24, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 44, Կախեթիում՝ 31, Մցխեթա-Մտիանեթիում՝ 10, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1: Այս փուլում վարակման ակտիվ դեպքերը կազմում են 5 879, որտեղից. 2 677 մարդ բուժվում է հիվանդանոցներում, այդ թվում `1 309-ը Թբիլիսիում, 199-ը` Աջարիայում, 506-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում կա 573 ծանր հիվանդ, այդ թվում` 254-ը Թբիլիսիում, 49-ը Աջարիայում, 146-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 160-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `125-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում: 304 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 176-ը ՝ Թբիլիսիում, 102-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: 2 898 մարդ բուժվում է տնային պայմաններում: Կարանտինային գոտիներում տեղավորված է 545 մարդ, այդ թվում 223-ը՝ Թբիլիսիում, 126-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից հունվարի 30-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 201 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 16 316 մարդ, այդ թվում 10 212 անձ գտնվում է ՝ Թբիլիսիում, 854-ը՝ Աջարիայում, 1 612-ը՝ Իմերեթիում»,- նշված է կառավարության վարչակազմի մամուլի ծառայության տեղեկատվության մեջ, որը հրապարակվել է Stopcov.ge կայքում: