Կորոնավիրուսի նոր դեպքերից 191-ը արձանագրվել է Թբիլիսիում, 108-ը՝ Իմերեթիում, 46-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Այսօրվա տվյալներով, անցկացվել է 24 359 թեստ, արդյունքում արձանագրվել է վարակման 507 դեպք, ապաքինվել է 639 մարդ, դրականության ցուցանիշը կազմում է 2.08 տոկոս,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից գործող շտաբի ղեկավարի տեղակալ Բերդիա Սիճինավան, կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսին:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված, այսօրվա դրությամբ եղած վիճակագրական տվյալների մասին:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 24 359 թեստ, այստեղից 16 451-ը՝ հակագենի արագ թեստով և 7 908-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 2,08 %, վերջին 14 օրը – 3,36 %, վերջին 7 օրը – 3 %:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 264 665 դեպք: Ապաքինվել է ևս 660 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 256 684 :
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 336 անձ:
Այսօր արձանագրված վարակման 507 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 191 դեպք, Աջարիայում՝ 19, Իմերեթիում 108, Քվեմո Քարթլիում՝ 26, Շիդա Քարթլիում՝ 40, Գուրիայում՝ 20, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 46, Կախեթիում՝ 40, Մցխեթա-Մթիանեթիում՝ 5, Սամցխե-Ջավախեթիում՝ 9, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս փուլում երկրում կա 4 619 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 2 045 մարդ, այդ թվում՝ 910-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 165-ը՝ Աջարիայում, 454-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 438 ծանր հիվանդ, այդ թվում՝ 171-ը Թբիլիսիում, 47-ը՝ Աջարիայում, 120-ը՝ Իմերեթիում: Այստեղից 126-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 87-ը Թբիլիսիում, 7-ը՝ Աջարիայում, 14-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 2 290 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 304 մարդ, այդ թվում 169-ը՝ Թբիլիսիում, 81-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 11-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 746 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 12 169 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 6 878 մարդ, Աջարիայում՝ 647, Իմերեթիում՝ 1 355»,- նշված է տեղեկության մեջ: