Կորոնավիրուսի նոր դեպքերից 190-ը արձանագրվել է Թբիլիսիում, 67-ը՝ Իմերեթիում, 26-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 190-ը արձանագրվել է Թբիլիսիում, 67-ը՝ Իմերեթիում, 26-ը՝ Շիդա Քարթլիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 747 թեստ, այստեղից 13 503-ը՝ հակագենի արագ թեստով և 10 244-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,55%, վերջին 14 օրը – 1,53%, վերջին 7 օրը – 1,33%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 276 436 դեպք: Ապաքինվել է ևս 378 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 384:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 674 անձ:
Այսօր արձանագրված վարակման 369 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 190 դեպք, Աջարիայում՝ 19, Իմերեթիում 67, Քվեմո Քարթլիում՝ 21, Շիդա Քարթլիում՝ 26, Գուրիայում՝ 9, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 14, Կախեթիում՝ 15, Մցխեթա-Մթիանեթիում՝ 3, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում երկրում կա 3 352 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 412 մարդ, այդ թվում՝ 727-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 155-ը՝ Աջարիայում, 246-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 266 ծանր հիվանդ, այդ թվում՝ 123-ը Թբիլիսիում, 20-ը՝ Աջարիայում, 70-ը՝ Իմերեթիում: Այստեղից 82-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 51-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 12՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 1 786 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 213 մարդ, այդ թվում 83-ը՝ Թբիլիսիում, 27-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 17-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 689 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 722 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 894 մարդ, Աջարիայում՝ 404, Իմերեթիում՝ 763»,- նշված է տեղեկության մեջ: