Կորոնավիրուսի նոր դեպքերից 188-ը արձանագրվել է Թբիլիսիում, 58-ը՝ Իմերեթիում, 22-ը՝ Գուրիայում
Կորոնավիրուսի 344 նոր դեպքերից 188-ը արձանագրվել է Թբիլիսիում, 58-ը՝ Իմերեթիում, 22-ը՝ Գուրիայում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 32 090 թեստ, այստեղից 21 945-ը՝ հակագենի արագ թեստով և 10 145-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,07%, վերջին 14 օրը – 1,49%, վերջին 7 օրը – 1,55%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 274 721 դեպք: Ապաքինվել է ևս 240 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 268 004:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 643 անձ:
Այսօր արձանագրված վարակման 344 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 188 դեպք, Աջարիայում՝ 8, Իմերեթիում 58, Քվեմո Քարթլիում՝ 16, Շիդա Քարթլիում՝ 16, Գուրիայում՝ 22, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 18, Կախեթիում՝ 8, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 4:
Այս փուլում երկրում կա 3 048 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 316 մարդ, այդ թվում՝ 670-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 135-ը՝ Աջարիայում, 254-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 262 ծանր հիվանդ, այդ թվում՝ 113-ը Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում, 77-ը՝ Իմերեթիում: Այստեղից 74-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 52-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում: Տանը բուժվում է 1 601 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 247 մարդ, այդ թվում 136-ը՝ Թբիլիսիում, 14-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 609 մարդ: Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 618 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 613 մարդ, Աջարիայում՝ 499, Իմերեթիում՝ 702»,- նշված է տեղեկության մեջ: