Կորոնավիրուսի նոր դեպքերից 185-ը արձանագրվել է Թբիլիսիում, 51-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 185-ը արձանագրվել է Թբիլիսիում, 51-ը՝ Իմերեթիում, 18-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 26 700 թեստ, այստեղից 17 307-ը՝ հակագենի արագ թեստով և 9 393-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,24%, վերջին 14 օրը – 1,49%, վերջին 7 օրը – 1,72%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 274 377 դեպք: Ապաքինվել է ևս 343 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 267 764:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 634 անձ:
Այսօր արձանագրված վարակման 332 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 185 դեպք, Աջարիայում՝ 20, Իմերեթիում 51, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 14, Գուրիայում՝ 13, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 18, Կախեթիում՝ 20, Մցխեթա-Մթիանեթիում՝ 0, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 2:
Այս փուլում երկրում կա 2 953 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 310 մարդ, այդ թվում՝ 656-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 134-ը՝ Աջարիայում, 258-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 275 ծանր հիվանդ, այդ թվում՝ 118-ը Թբիլիսիում, 20-ը՝ Աջարիայում, 80-ը՝ Իմերեթիում: Այստեղից 75-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 50-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 8-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 1 513 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 245 մարդ, այդ թվում 143-ը՝ Թբիլիսիում, 17-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 601 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 480 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 456 մարդ, Աջարիայում՝ 502, Իմերեթիում՝ 684»,- նշված է տեղեկության մեջ: