Կորոնավիրուսի նոր դեպքերից 182-ը արձանագրվել է Թբիլիսիում, 52-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 182-ը արձանագրվել է Թբիլիսիում, 52-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Շիդա Քարթլիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 182-ը արձանագրվել է Թբիլիսիում, 52-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Շիդա Քարթլիում,- այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 16 391 թեստ, այստեղից 10 091-ը՝ հակագենի արագ թեստով և 6 300-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,37%, վերջին 14 օրը – 2,7%, վերջին 7 օրը – 2,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 267 701 դեպք: Ապաքինվել է ևս 331 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 260 597:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 406 անձ:

Այսօր արձանագրված վարակման 388 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 182 դեպք, Աջարիայում՝ 10, Իմերեթիում 52, Քվեմո Քարթլիում՝ 21, Շիդա Քարթլիում՝ 29, Գուրիայում՝ 25, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 27, Կախեթիում՝ 25, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 7:

Այս փուլում երկրում կա 3 672 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 813 մարդ, այդ թվում՝ 770-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 199-ը՝ Աջարիայում, 419-ը՝ Իմերեթիում:

Այս պահի դրությամբ ունենք 356 ծանր հիվանդ, այդ թվում՝ 134-ը Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 109-ը՝ Իմերեթիում: Այստեղից 106-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 66-ը Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 1 627 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 253 մարդ, այդ թվում 110-ը՝ Թբիլիսիում, 31-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 945 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 10 085 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 5 107 մարդ, Աջարիայում՝ 620, Իմերեթիում՝ 1 067»,- նշված է տեղեկության մեջ: