Կորոնավիրուսի նոր դեպքերից 179-ն արձանագրվել է Թբիլիսիում, 91-ը՝ Իմերեթիում
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի մեկուսացման բաժնի ղեկավար Մարինա Էնդելաձեի հայտարարությամբ, Վրաստանում արձանագրված կորոնավիրուսի 527 դեպքից 179-ը կապված է Թբիլիսիի, իսկ 91-ը՝ Իմերեթիի հետ:
Մնացած դեպքերը բաշխվում են այլ շրջաններով:
«Բարեբախտաբար, Աջարիայում նվազել է թիվը: Ձեռնարկված միջոցները հաշվի առնելով կորոնավիրուսի դեպքերի թիվը նվազել է: Աջարիայում 36 տոկոս է, այս ցուցանիշը համապատասխանում է 190 պացիենտին: Ցավոք, Թբիլիսիում ավելացել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Թբիլիսիում ունենք 179 նոր դեպք, Իմերեթիում՝ 91, դեպքերի թիվն ավելացել է նաև Քվեմո Քարթլիում, վարակված է 28 պացիենտ, Շիդա Քարթլիում – 10, Կախեթիում – 11, Մցխեթա-Մթիանեթիում 3 նոր դեպք, Գուրիայում – 3, Սամցխե Ջավախեթիում՝ մեկ»,- հայտարարել է Մարինա Էնդելաձեն: