Կորոնավիրուսի նոր դեպքերից 1784-ն արձանագրվել է Թբիլիսիում, 683-ը՝ Աջարիայում, 662-ը՝ Իմերեթիում
Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 472 նոր դեպք,- այս մասին միջգերատեսչական համակարգող խորհրդին կից օպերատիվ շտաբի ղեկավարի տեղակալ, Բերդիա Սիճինավան հայտարարել է կառավարության վարչությունում անցկացված մամլո ասուլիսի ժամանակ:
Նա խոսել է կորոնավիրուսի հետ կապված նորագույն վիճակագրական տվյալների մասին:
«Այսօրվա դրությամբ, վերջին 24 ժամում արձանագրվել է վարակման 4 472 դեպք: Առաջին վարակման դեպքից առ այսօր, երկրում կորոնավիրուսի գրանցված դեպքերը կազմում են 127 942:
Վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել է 3 058 մարդ, իսկ ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 106 328:
Ցավոք, վերջին 24 ժամում մահացել է 34 պացիենտ: 2020 թվականի փետրվարի 26-ից առ այսօր, ունենք 1 195 մահվան դեպք:
Այսօր արձանագրված վարակման 4 472 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 784 դեպք, Աջարիայում՝ 683, Իմերեթիում 662, Քվեմո Քարթլիում՝ 292, Շիդա Քարթլիում՝ 192, Գուրիայում՝ 123, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 247, Կախեթիում՝ 228, Մցխեթա-Մթիանեթիում՝ 127, Սամցխե-Ջավախեթիում՝ 93, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 41:
«Այս փուլում երկրում կա 20 393 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 286 մարդ, այդ թվում՝ 2 760-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 1 016-ը՝ Աջարիայում, 1 201-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 942 ծանր հիվանդ, այդ թվում՝ 429-ը Թբիլիսիում, 150-ը՝ Աջարիայում, 214-ը՝ Իմերեթիում: Այստեղից 421-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 179-ը Թբիլիսիում, 119-ը՝ Աջարիայում, 41-ը՝ Իմերեթիում: 3 844 մարդ գտնվում է կովիդ-հյուրանոցներում, այդ թվում 1 998-ը՝ Աջարիայում, 1 291-ը՝ Թբիլիսիում, 285-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 10 263 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 2 076 մարդ, այդ թվում 416-ը՝ Թբիլիսիում, 1 416-ը՝ Աջարիայում, 416-ը՝ Իմերեթիում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից նոյեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 18 623 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 56 041 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 19 132 մարդ, Աջարիայում 14 670, Իմերեթիում 4 765»,- հայտարարել է Բերդիա Սիճինավան: