Կորոնավիրուսի նոր դեպքերից 176-ը արձանագրվել է Թբիլիսիում, 48-ը՝ Իմերեթիում, 30-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 176-ը արձանագրվել է Թբիլիսիում, 48-ը՝ Իմերեթիում, 30-ը՝ Շիդա Քարթլիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 19 737 թեստ, այստեղից 12 307-ը՝ հակագենի արագ թեստով և 7 430-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,8%, վերջին 14 օրը – 1,6%, վերջին 7 օրը – 1,44%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 272 617 դեպք: Ապաքինվել է ևս 91 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 266 344:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 4 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 567 անձ:
Այսօր արձանագրված վարակման 355 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 176 դեպք, Աջարիայում՝ 17, Իմերեթիում 48, Քվեմո Քարթլիում՝ 8, Շիդա Քարթլիում՝ 30, Գուրիայում՝ 14, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 23, Կախեթիում՝ 19, Մցխեթա-Մթիանեթիում՝ 6, Սամցխե-Ջավախեթիում՝ 4, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 10:
Այս փուլում երկրում կա 2 680 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 387 մարդ, այդ թվում՝ 688-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 158-ը՝ Աջարիայում, 233-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 267 ծանր հիվանդ, այդ թվում՝ 107-ը Թբիլիսիում, 29-ը՝ Աջարիայում, 71-ը՝ Իմերեթիում: Այստեղից 79-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 54-ը Թբիլիսիում, 2-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 1 151 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 312 մարդ, այդ թվում 153-ը՝ Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 5-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 510 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 6 174 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 789 մարդ, Աջարիայում՝ 560, Իմերեթիում՝ 691»,- նշված է տեղեկության մեջ: