Կորոնավիրուսի նոր դեպքերից 170-ը արձանագրվել է Թբիլիսիում, 59-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 170-ը արձանագրվել է Թբիլիսիում, 59-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Շիդա Քարթլիում

Կորոնավիրուսի նոր դեպքերից 170-ը արձանագրվել է Թբիլիսիում, 59-ը՝ Իմերեթիում, 41-ը՝ Շիդա Քարթլիում,- այս մասին տեղեկություն է տարածում կառավարության վարչության մամլո ծառայությունը:

«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 18 015 թեստ, այստեղից 11 021-ը՝ հակագենի արագ թեստով և 6 994-ը՝ «ՊՇՌ»:

Դրականության ցուցանիշը. Օրական 2,2%, վերջին 14 օրը – 2,6%, վերջին 7 օրը – 2,4%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 268 097 դեպք: Ապաքինվել է ևս 469 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 261 066:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 425 անձ:

Այսօր արձանագրված վարակման 396 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 170 դեպք, Աջարիայում՝ 8, Իմերեթիում 59, Քվեմո Քարթլիում՝ 11, Շիդա Քարթլիում՝ 41, Գուրիայում՝ 25, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 27, Կախեթիում՝ 32, Մցխեթա-Մթիանեթիում՝ 9, Սամցխե-Ջավախեթիում՝ 8, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 6:

Այս փուլում երկրում կա 3 580 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 769 մարդ, այդ թվում՝ 766-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 200-ը՝ Աջարիայում, 401-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 349 ծանր հիվանդ, այդ թվում՝ 127-ը Թբիլիսիում, 40-ը՝ Աջարիայում, 108-ը՝ Իմերեթիում: Այստեղից 101-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 63-ը Թբիլիսիում, 9-ը՝ Աջարիայում, 12-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 1 583 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 281 մարդ, այդ թվում 98-ը՝ Թբիլիսիում, 45-ը՝ Աջարիայում:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 19-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 22 981 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 9 875 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 4 983 մարդ, Աջարիայում՝ 569, Իմերեթիում՝ 1 043»,- նշված է տեղեկության մեջ: