Կորոնավիրուսի նոր դեպքերից 165-ը արձանագրվել է Թբիլիսիում, 43-ը՝ Իմերեթիում, 36-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 165-ը արձանագրվել է Թբիլիսիում, 43-ը՝ Իմերեթիում, 36-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 501 թեստ, այստեղից 13 718-ը՝ հակագենի արագ թեստով և 8 783-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,61%, վերջին 14 օրը – 2,28%, վերջին 7 օրը – 2,25%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 800 դեպք: Ապաքինվել է ևս 470 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 727:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 475 անձ:
Այսօր արձանագրված վարակման 362 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 165 դեպք, Աջարիայում՝ 25, Իմերեթիում 43, Քվեմո Քարթլիում՝ 5, Շիդա Քարթլիում՝ 33, Գուրիայում՝ 26, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 36, Կախեթիում՝ 18, Մցխեթա-Մթիանեթիում՝ 0, Սամցխե-Ջավախեթիում՝ 2, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 9:
Այս փուլում երկրում կա 2 572 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 553 մարդ, այդ թվում՝ 729-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 157-ը՝ Աջարիայում, 309-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 289 ծանր հիվանդ, այդ թվում՝ 100-ը Թբիլիսիում, 37-ը՝ Աջարիայում, 84-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 104-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 65-ը Թբիլիսիում, 8-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: Տանը բուժվում է 839 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 302 մարդ, այդ թվում 110-ը՝ Թբիլիսիում, 89-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից փետրվարի 24-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 127 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 7 970 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 4 122 մարդ, Աջարիայում՝ 443, Իմերեթիում՝ 763»,- նշված է տեղեկության մեջ: