Կորոնավիրուսի նոր դեպքերից 164-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Քվեմո Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 164-ը արձանագրվել է Թբիլիսիում, 71-ը՝ Իմերեթիում, 29-ը՝ Քվեմո Քարթլիում:
«Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 23 827 թեստ, այստեղից 14 915-ը՝ հակագենի արագ թեստով և 8 912-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. Օրական 1,51%, վերջին 14 օրը – 1,51%, վերջին 7 օրը – 1,37%:
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 276 796 դեպք: Ապաքինվել է ևս 242 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 269 626:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 9 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 3 683 անձ:
Այսօր արձանագրված վարակման 360 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 164 դեպք, Աջարիայում՝ 20, Իմերեթիում 71, Քվեմո Քարթլիում՝ 29, Շիդա Քարթլիում՝ 22, Գուրիայում՝ 10, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 13, Կախեթիում՝ 23, Մցխեթա-Մթիանեթիում՝ 4, Սամցխե-Ջավախեթիում՝ 1, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 3:
Այս փուլում երկրում կա 3 461 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 1 434 մարդ, այդ թվում՝ 738-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 145-ը՝ Աջարիայում, 264-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 271 ծանր հիվանդ, այդ թվում՝ 125-ը Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում, 73-ը՝ Իմերեթիում: Այստեղից 81-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 50-ը Թբիլիսիում, 4-ը՝ Աջարիայում, 11՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 1 873 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 235 մարդ, այդ թվում 81-ը՝ Թբիլիսիում, 27-ը՝ Աջարիայում:
Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 705 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 574 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 2 845 մարդ, Աջարիայում՝ 263, Իմերեթիում՝ 739»,- նշված է տեղեկության մեջ: