Կորոնավիրուսի նոր դեպքերից 135-ը արձանագրվել է Թբիլիսիում, 27-ը՝ Իմերեթիում, 23-ը՝ Շիդա Քարթլիում
Այսօր երկրում արձանագրված վարակման 234 նոր դեպքից Թբիլիսիում արձանագրվել է 135 դեպք, Աջարիայում՝ 10, Իմերեթիում՝ 27, Քվեմո Քարթլիում՝ 4, Շիդա Քարթլիում՝ 23, Գուրիայում՝ 7, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 12, Կախեթիում՝ 12, Մցխեթա-Մտիանեթիում՝ 2, Սամցխե-Ջավախեթիում՝ մեկ, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 1: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը:
Այս փուլում Վրաստանում կա վարակման 2 556 ակտիվ դեպք, որտեղից 1 410-ը բուժվում են հիվանդանոցներում: Այստեղից, 698 մարդ բուժվում է Թբիլիսիի հիվանդանոցներում, 163-ը` Աջարիայում, 254-ը՝ Իմերեթիում:
Այս փուլում ունենք 267 ծանր հիվանդ, այդ թվում` 103-ը Թբիլիսիում, 26-ը Աջարիայում, 78-ը՝ Իմերեթիում: Ծանր հիվանդներից 78-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում `49-ը Թբիլիսիում, 3-ը՝ Աջարիայում, 11-ը՝ Իմերեթիում: 133 մարդ գտնվում է կլինիկական-հյուրանոցներում, այդ թվում 93-ը ՝ Թբիլիսիում, 24-ը՝ Աջարիայում, 9-ը՝ Իմերեթիում: 1 013 մարդ բուժվում է տնային պայմաններում:
Կարանտինային գոտիներում տեղավորված է 307 մարդ, այդ թվում 152-ը՝ Թբիլիսիում, 19-ը՝ Աջարիայում: Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 6-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 554 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 5 719 մարդ, այդ թվում 2 328 անձ՝ Թբիլիսիում, 543-ը՝ Աջարիայում, 734-ը՝ Իմերեթիում: