Վերջին 24 ժամում Գուրիայում արձանագրվել է կորոնավիրուսի 12 նոր դեպք: Նշված տեղեկությունը հաստատում է Հիվանդություների վերահսկման հանրային առողջապահության ազգային կենտրոնի Գուրիայի բաժնի ղեկավար Արչիլ Մժավիան:
«12 նոր դեպքից 7-ն արձանագրվել է Օզուրգեթիում, չորսը՝ Լանչխութիում, իսկ մեկը՝ Չոխատաուրիում: Այժմ ընթանում է համաճարակային հետազոտություն, պարզում են շփման շրջանակը և անցկացվում են ախտահանման աշխատանքներ: Չնայած դեպքերի ավելացման, Գուրիայում իրավիճակը վերահսկվում է և խուճապի հիմք չկա»,- հայտարարել է Արչիլ Մժավիան: