Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 884-ը արձանագրվել է Թբիլիսիում, 878-ը՝ Իմերեթում և 425-ը՝ Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 884-ը արձանագրվել է Թբիլիսիում, 878-ը՝ Իմերեթում և 425-ը՝ Շիդա Քարթլիում,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 50 707 թեստ, այստեղից 31 426-ը՝ հակագենի արագ թեստով և 19 281-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 9,33%, վերջին 14 օրը –9,77%, վերջին 7 օրը – 9,11%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 795 847 դեպք: Ապաքինվել է ևս 4 812 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 731 996: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 72 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 212 անձ:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 4 732 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 884 դեպք, Աջարիայում՝ 136, Իմերեթիում 878, Քվեմո Քարթլիում՝ 295, Շիդա Քարթլիում՝ 425, Գուրիայում՝ 110, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 408, Կախեթիում՝ 285, Մցխեթա-Մթիանեթիում՝ 112, Սամցխե-Ջավախեթիում՝ 158, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 41:
Այս փուլում երկրում կա 52 613 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 614 մարդ, այդ թվում՝ 2 584-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 569-ը՝ Աջարիայում, 1 370-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 660 ծանր հիվանդ, այդ թվում՝ 642-ը Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 512-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 371 -ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 214-ը Թբիլիսիում, 36-ը՝ Աջարիայում, 33՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 44 824 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 54 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 16-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 375 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։