Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 815-ը արձանագրվել է Թբիլիսիում, 997-ը՝ Իմերեթում և 497-ը՝ Շիդա Քարթլիում,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։
Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 51 440 թեստ, այստեղից 36 162-ը՝ հակագենի արագ թեստով և 15 278-ը՝ «ՊՇՌ»:
Դրականության ցուցանիշը. օրական – 9,89%, վերջին 14 օրը –9,11%, վերջին 7 օրը – 8.97%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 819 182 դեպք: Ապաքինվել է ևս 4 428 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 759 657: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 62 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 11 615 անձ:
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 5 085 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 815 դեպք, Աջարիայում՝ 202, Իմերեթիում 997, Քվեմո Քարթլիում՝ 330, Շիդա Քարթլիում՝ 497, Գուրիայում՝ 122, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 427, Կախեթիում՝ 358, Մցխեթա-Մթիանեթիում՝ 139, Սամցխե-Ջավախեթիում՝ 152, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 46:
Այս փուլում երկրում կա 47 884 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 588 մարդ, այդ թվում՝ 2 618-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 515-ը՝ Աջարիայում, 1 395-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 698 ծանր հիվանդ, այդ թվում՝ 673-ը Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 506-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 377-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 212-ը Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում, 36՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 40 193 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 40 193 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 44 925 մարդ,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։