Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 811-ը արձանագրվել է Թբիլիսիում, 829-ը՝ Իմերեթում և 370-ը՝ Շիդա Քարթլիում
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 4 534 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 811 դեպք, Աջարիայում՝ 176, Իմերեթիում 829, Քվեմո Քարթլիում՝ 265, Շիդա Քարթլիում՝ 370, Գուրիայում՝ 143, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 356, Կախեթիում՝ 267, Մցխեթա-Մթիանեթիում՝ 140, Սամցխե-Ջավախեթիում՝ 138, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 36:
Այս փուլում երկրում կա 47 111 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 574 մարդ, այդ թվում՝ 2 595-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 530-ը՝ Աջարիայում, 1 407-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 660 ծանր հիվանդ, այդ թվում՝ 657-ը Թբիլիսիում, 127-ը՝ Աջարիայում, 500-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 379-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 210-ը Թբիլիսիում, 43-ը՝ Աջարիայում, 40՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 39 371 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 58 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 42 781 մարդ: