Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 4 278 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 749 դեպք, Աջարիայում՝ 155, Իմերեթիում 715, Քվեմո Քարթլիում՝ 273, Շիդա Քարթլիում՝ 412, Գուրիայում՝ 109, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 334, Կախեթիում՝ 267, Մցխեթա-Մթիանեթիում՝ 110, Սամցխե-Ջավախեթիում՝ 114, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 40:
Այս փուլում երկրում կա 51 723 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 490 մարդ, այդ թվում՝ 2 504-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 540-ը՝ Աջարիայում, 1 365-ը՝ Իմերեթիում:
Այս պահի դրությամբ ունենք 1 630 ծանր հիվանդ, այդ թվում՝ 619-ը Թբիլիսիում, 126-ը՝ Աջարիայում, 507-ը՝ Իմերեթիում:
Այստեղից 381-ը միացված են արհեստական շնչառության սարքին, այդ թվում՝ 221-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 30՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 44 060 մարդ:
Կարանտինային գոտիներում ունենք 41 մարդ:
Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 18-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:
Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 46 065 մարդ: