Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 646-ը արձանագրվել է Թբիլիսիում, 819-ը՝ Իմերեթում, 422-ը Շիդա Քարթլիում
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 646-ը արձանագրվել է Թբիլիսիում, 819-ը՝ Իմերեթում, 422-ը Շիդա Քարթլիում

Այսօր, երկրում արձանագրված կորոնավիրուսի 4 446 նոր դեպքերից, 1 646-ը արձանագրվել է Թբիլիսիում, 819-ը՝ Իմերեթում և 422-ը՝ Շիդա Քարթլիում,- այս մասին ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։

«Stopcov.ge կայքում հրապարակած տեղեկատվության համաձայն, ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամում կատարվել է 50 026 հետազոտություն, այստեղից 31 072-ը՝ հակագենի արագ և 18 954-ը՝ «PCR» թեստով:

Իրականացրած թեստավորման արդյունքում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 4 446 հաստատված դեպք։ Երկրում «Կովիդ 19»-ի համավարակի բռնկումից ի վեր հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 800 293 է։

Ինչ վերաբերում է դրականության ցուցանիշին, ապա նոյեմբերի 17-ի դրությամբ, օրական ցուցանիշը կազմում է՝ 8.89%, վերջին 14 օրը –9.63%, վերջին 7 օրը – 9.05%:

Վերջին 24 ժամում վարակից ապաքինվել է 5 320 անձ, իսկ ընդհանուր առմամբ ապաքինված քաղաքացիների թիվը կազմում է 737 316:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 77 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 11 289 անձ:

Այսօր երկրում արձանագրված վարակման 4 446 նոր դեպքից, Թբիլիսիում արձանագրվել է 1 646-ը, Աջարիայում՝ 190, Իմերեթիում 819, Քվեմո Քարթլիում՝ 258, Շիդա Քարթլիում՝ 422, Գուրիայում՝ 117, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 387, Կախեթիում՝ 315, Մցխեթա-Մթիանեթիում՝ 90, Սամցխե-Ջավախեթիում՝ 144, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 58:

Այս փուլում երկրում կա 51 662 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 6 505 մարդ, այստեղից 2 541 մարդ բուժում է ստանում Թբիլիսիի հիվանդանոցներում, 567-ը՝ Աջարիայում, 1 358-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 637 ծանր հիվանդ, այդ թվում՝ 630-ը Թբիլիսիում, 128-ը՝ Աջարիայում, 498-ը՝ Իմերեթիում: Այստեղից 383-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 222-ը Թբիլիսիում, 38-ը՝ Աջարիայում, 34՝-ը Իմերեթիում: 1 170 վարակված բուժվում է կլինիկական հյուրանոցներում, այդ թվում 777 -ը՝ Թբիլիսիում, 227-ը՝ Աջարիայում: Տանը բուժվում է 43 987 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 52 մարդ:

Ընդհանուր առմամբ 2020 թվականի հոկտեմբերի 6-ից սույն թվականի նոյեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 25 293 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 45 081 մարդ9,- ասվում է կառավարության վարչակազմի մամուլի հաղորդագրության մեջ։