Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 640-ն արձանագրվել է Թբիլիսիում, 628-ը՝ Աջարիայում, 395-ը՝ Իմերեթիում:
Կորոնավիրուսի նոր դեպքերից 1 640-ն արձանագրվել է Թբիլիսիում, 628-ը՝ Աջարիայում, 395-ը՝ Իմերեթիում:

Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրված վարակման 3 780 նոր դեպքից, ըստ մայրաքաղաքի և շրջաների, ցուցանիշներն այսպիսին են. Թբիլիսիում արձանագրվել է 1 640 դեպք, Աջարիայում՝ 628, Իմերեթիում 395, Քվեմո Քարթլիում՝ 170, Շիդա Քարթլիում՝ 172, Գուրիայում՝ 70, Սամեգրելո-Զեմո Սվանեթիում՝ 199, Կախեթիում՝ 299, Մցխեթա-Մթիանեթիում՝ 102, Սամցխե-Ջավախեթիում՝ 84, Ռաճա-Լեչխումիում և Քվեմո Սվանեթիում՝ 21:

Այս փուլում երկրում կա 10 387 ակտիվ դեպք: Հիվանդանոցներում բուժվում է 38 806 մարդ, այստեղից 6 369 մարդ բուժում է ստանում հիվանդանոցում, այդ թվում՝ 3 052-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 802-ը՝ Աջարիայում, 926-ը՝ Իմերեթիում: Այս պահի դրությամբ ունենք 1 285 ծանր հիվանդ, այդ թվում՝ 578-ը Թբիլիսիում, 130-ը՝ Աջարիայում, 294-ը՝ Իմերեթիում: Այստեղից 273-ը միացված են արհեստական ​​շնչառության սարքին, այդ թվում՝ 189-ը Թբիլիսիում, 18-ը՝ Աջարիայում, 18՝-ը Իմերեթիում: Տանը բուժվում է 29 965 մարդ:

Կարանտինային գոտիներում ունենք 49 մարդ:

Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 24 998 մարդ:

Այսօրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ է գտնվում 31 088 մարդ, որտեղից Թբիլիսիում գտնվում է 13 299 մարդ, Աջարիայում՝ 4 592, Իմերեթիում՝ 3 582: